«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության կլինիկա է դիմել 63-ամյա կին՝ գանգատվելով պարանոցի աջ կեսում առկա անցավ գոյացությունից, կլման ակտի խանգարումից, հաճախակի առաջացող գլխապտույտից:
Պացիենտի խոսքով՝ գանգատներն ի հայտ են եկել մոտ 1,5 տարի առաջ և հաջորդիվ գոյացության չափերը զգալի մեծացել են: Հետազոտման ժամանակ աջից պարանոցի քնային եռանկյունում հայտնաբերվել է հստակ սահմաններով մոտ 4սմ տրամագծով անցավ գոյացություն:
Կլինիկոպարակլինիկական հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է քնային զարկերակի բիֆուրկացիայի անգիոմիոմատոզ համարտոմա աջից, որը ճնշում էր արտաքին քնային զարկերակը:
Ընդհանուր անզգայացմամբ Դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Արթուր Պապիկյանի կողմից կատարվել է նորագոյացության հեռացում, վիրահատությունը և հետվիրահատական ընթացքը անցել է առանց բարդությունների:
.png)